Եվրոպան և, հատկապես, նրա հյուսիս-արևմտյան մասը, որը դարեր շարունակ մաքուր ուժային մեթոդներով թալանել է ամբողջ աշխարհը և դրա պատճառով էլ ստացել զարգանալու և եզակի քաղաքակրթություն ստեղծելու հնարավորություն, այսօր չի կարողանում հասկանալ ու հաշտվել նույնատեսակ ուժային քաղաքականություն վարող աշխարհի նոր տերերի քաղքականության հետ։
Բայց աշխարհը ինչպես դաժան եղել է իրենց ժամանակ, այդպիսին էլ մնացել է այսօր, երբ ամեն մեկի տեղը արևի տակ որոշվում է իր հզորության չափով, այսինքն, ուժային աշխարհում ամեն ինչ որոշում է միայն ուժի բացարձակ չափը։
Իսկ տվյալ աշխարհաքաղաքական միավորի ուժն ու հզորությունը չափելու բազմաթիվ ուղղակի ու անուղղակի մեթոդներ կան։
Մասնավորապես, եթե ԵՄ-ի նման միավորը իր տարբեր մակարդակներում ղեկավարում են թույլ անհատները, ապա այն հզոր համարվել պարզապես չի կարող, իսկ Կայա Կալասի գոյության արտառոց փաստն էլ խոսում է ամեն ինչի մասին, երբ, փաստորեն, Եվրոպայի արտաքին քաղաքականության առաջին դեմքը մանկական համոզվածությամբ և անհաշվենկատ ձևակերպումներով քննադատում է ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Չինաստանի վարած քաղաքականությունը։ Զարմանալի ու երջանիկ միամտություն։
Պավել Բարսեղյան